Ռուսաստանում COVID-19-ից օրական մահացությունների թվի նոր ռեկորդ է սահմանվել
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 819 հիվանդ, ինչը նոր ռեկորդ է դարձել համաճարակի ողջ ընթացքում: «Գազետա ռու»-ի փոխանցմաբ, այդ մասին հայտնել է ՌԴ համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Մեկ օրվա ընթացքում հանրապետության բոլոր 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 22,144 նոր դեպք, նրանց 8,2% -ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել: 19,550 հիվանդ լիովին ապաքինվել է:
COVID-19 դեպքերի օրական աճի երեք առաջատարներն են Մոսկվան (2317 դեպք), Սանկտ Պետերբուրգը (1823 դեպք) և Մոսկվայի մարզը (1307 դեպք):
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում