Անապայում ջրհեղեղի պատճառով տարհանվել է 458 մարդ
Անապայում ավելի քան 450 մարդ է տարհանվել հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված տարածքներից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հանգստավայրում շարունակվում են աղետի հետևանքները վերացնելուն ուղղված համապարփակ աշխատանքները: Այս պահին ջրհեղեղից տուժած գիշերօթիկ տներից, հանգստի կենտրոններից և գյուղական բնակավայրերից դուրս է բերվել ու ժամանակավոր կացարաններում է տեղավորվել 458 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարդկանց տեղավորել են 7 օբյեկտներում։ Շարունակվում են նաև իրավիճակի վատթարացման դեպքում կարգավորման լրացուցիչ վայրերի որոնումները:
Օգոստոսի 13 -ին ամբողջ գիշեր անձրևներ են տեղացել Կուբանում: Հեղեղվել են Նովոռոսիյսկի, Անապայի, Եիսկի և Սլավյանսկի շրջանների տարածքները:
Մի քանի համայնքներում հայտարարվել է արտակարգ ռեժիմ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ջրհեղեղներից վերականգնման համար կծախսի 10 միլիարդ եվրո
- Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի
- Գիտնականներն ամբողջ աշխարհում ջրհեղեղների թվի կտրուկ աճ են կանխատեսել