Կարեն Հովհաննիսյան. Այժմ գնդակը մեր դաշտում է
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Երևի դեկտեմբերի վերջերն էր, երբ սկսել էր արդեն աշխատել միտքս, հարցազրույցներումս անընդհատ պնդում էի, որ Բաքուն շատ վատ վիճակում է հայտնվելու։ Պնդել եմ, որ Բաքվի բռնապետը կարող է հայտնվել շատ վատ վիճակում, քանի որ գալու է մի պահ, որ ՌԴ-ն ստիպի իր շահերի սպասարկումը, Թուրքիան էլ՝ իր ։ Բաքվի բռնապետը երկուսին էլ պարտք է 44-օրյա պատերազմի շրջանակներում, բայց երկուսի ակնկալիքները Բաքվից հակասում են մեկը մյուսի շահերին․․․
Ու հենց այստեղ Բաքուն չի կարող երկուսի ուզածն անել և բնականաբար ընտրելու է ավագ եղբորը՝ Թուրքիային։ ՌԴ-ն կրկին հայտնվելու է խաբվածի կարգավիճակում, կրկին հայտարարելու է, որ Հայաստանը կարևոր ռազմավարական դաշնակից է ու գնդակը կհայտնվի մեր դաշտում։ Այժմ գնդակը մեր դաշտում է, մեր դիվանագիտական, քաղաքական, ռազմավարական դաշտում ու մենք պետք է կարողանանք հնարավորինս երկար խաղարկենք գնդակը և շատ դիպուկ հարվածով լուծենք ուժերի վերադասավորվածության հարցը»․
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Հովհաննիսյան. Թուրքիայի հրդեհները կարող են վտանգ ներկայացնել նաև մեզ համար
- Մենք պետք է այլևս լինենք ոչ թե տվողի, այլ պահանջողի, խնդիրներ առաջացնողի դերում. Կարեն Հովհաննիսյան
- Կարեն Հովհաննիսյան. Պատերազմից դասեր չքաղած․․․
- Կարեն Հովհաննիսյան. Դեռևս խուսափում եմ գուգլ քարտեզի վրա ցույց տալ թշնամու առաջ տված դիրքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան