ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահման
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին:
Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի հետ՝ այցելելով նաև Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և 12-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։
Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Այստեղ նաև լուսանկարներ են հրապարակված դեսպանի հանգստից։
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը:
Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով հանրապետության սահմանները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան