Հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնք հետաքրքրում են զբոսաշրջիկներին օգոստոսին
Ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունը պարզել է, թե որ երկրների օգոստոսյան ավիատոմսերն են ռուսաստանցի զբոսաշրջիկներն սկսել ավելի հաճախ գնել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Դրա համար վերլուծվել են օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածի թռիչքների ամրագրումները, որոնք համեմատվել են հուլիսի նույն ժամանակահատվածի հետ:
Արտասահմանյան երկրների շարքում առաջատար է դարձել Ալբանիան։ Այդ երկրի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 59 տոկոսով:
Դեպի Բուլղարիա տոմսերի ձեռքբերումն ավելացել է 43 տոկոսով, իսկ դեպի Վրաստան` 42 տոկոսով:
Պահանջարկ ունեցող ուղղությունների ցանկում ներառված է նաև Թուրքիան, ինչպես նաև Ուզբեկստանը, Չեռնոգորիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունաստանը, Մոլդովան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում