Արսեն Բաբայան. Քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին
Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը գրում է.
«Երբ հանրային բարձր պաշտոնյան բացահայտ ստում է, ուզում ես բռնես ու մի լավ քոթակես, բայց հիշում ես, որ ծեծը կամ մարմնական վնասվածք հասցնելը նախատեսում է քրեական պատաախանատվություն:
Մտածում ես այդ դեպքում յոթ հարկանի հայհոյանք հնչեցնես ստախոս բարձրաստիճան պաշտոնյաի հասցեին, բայց հիշում ես, որ բոլորովին վերջերս այս իշխանությունը քրեական պատասխանատվություն նախատեսեց նաև դրա համար:
Այսինքն քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին: Չի կարող որևէ կերպ իր արդարացի զայրույթը սպառել:
Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Եթե ԱԺ նախագահն այս պրիմիտիվ կանոնը չգիտի, ապա ավելի ճիշտ կլինի շարունակի սերիալներում նկարվել
- Արսեն Բաբայան.ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան արգելելու վերաբերյալ հարուցել քրեական գործ