Թալիբները գրավել են Կունար նահանգի մայրաքաղաքը
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Պակիստանի հետ սահմանին Կունար նահանգի մայրաքաղաք Ասադաբադ քաղաքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կունար նահանգի մայրաքաղաք Ասադաբադը և Կունարի բանտը գրավված են»,- հայտնել է աղբյուրը:
Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք վերջին ամիսներին զգալի տարածքներ են գրավել գյուղական և սահմանային շրջաններում ու հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան» խմբավորման զինյալները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորության վրա
- «Թալիբան» շարժումը հերքում է խաղաղ բնակիչների սպանության մասին լուրերը
- Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան