Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացել է 40 մարդ
Թուրքիայի Սև ծովի առափնյա հատվածներում գտնվող Կաստամոնու և Սինոպ նահանգներում ջրհեղեղների հետևանքով մահացել է 40 մարդ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը(AFAD):
«Հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել, ինչի հետևանքով քանդվել են տներ, հինգ կամուրջ և մեքենաներ են քշվել: Շատ ճանապարհներ դարձել են անանցանելի: Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը`AFAD-ը, հայտնում է, որ Կաստամոնուում 34 մարդ մահացել է, իսկ Սինոպում` 6 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրատվական գործակալության տվյալներով՝ ինը տուժած գտնվում են Սինոպի հիվանդանոցում: Հաղորդվում է, որ մեկ մարդ անհետ կորել է Բարթին նահանգում: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանից տարհանվել է մոտ 2.250 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսային հատվածում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղումների պատճառ են դարձել: Աղետի են ենթարկվել Սինոպ, Բարտին, Կարաբուկ և Կաստամոնու նահանգները: Փրկարարները տարհանել են մարդկանց, որոնք արգելափակված են եղել գետերի հունի մոտ գտնվող տներում, ինչպես նաև մեքենաներով խրվել են ողողված ճանապարհներին:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թուրքիայի ևս երեք նահանգ աղետի գոտի է հռչակել
- Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
- Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է
- Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել են 4 -ը
- Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել
- Թուրքիայում հրդեհների վնասները կգերազանցեն 35 մլրդ դոլարը