Պուտին. Բնական աղետների ծավալները Ռուսաստանի մի շարք շրջաններում աննախադեպ են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերում ջրհեղեղների և անտառային հրդեհների հետևանքները վերացնելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է, որ բնական աղետների ծավալներն ու բնույթն աննախադեպ են: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
«Բավական է ասել, որ հարավում երբեմն ամսական տեղումների նորմահի չափով թափվում է մի քանի ժամվա ընթացքում և ընդհակառակ՝ Հեռավոր Արևելքում կլիմայական պայմաններն այնպիսին են, որ երաշտի և քամու պոռթկումների պայմաններում անտառային հրդեհներն արագ տարածվում են»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է՝ այս ամենը հուշում է, որ ապագայի համար կարևոր է խորը և համակարգված զբաղվել կլիմայի և բնապահպանական օրակարգով:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը եղանակային պայմանների և հորդառատ անձրևների պատճառով Կրասնոդարի երկրամասի 14 քաղաքում հայտարարել էր արտակարգ ռեժիմ:
Նախարարությունը նշել էր, որ փրկարարները հինգ ճամբարից 989 երեխա են տարհանել անվտանգ տարածք: Ժամանակավոր կացարաններում մարզի տարբեր շրջաններից 847 բնակիչ կա, այդ թվում`588 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա