ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից երեկ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, վաճառքը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը) մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում 15 ՃՏՊ, 21 հոսպիտալացված
- Պարեկային ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետաուզվողի են հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա