Սերժ Սարգսյանը ծանոթացել է Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին
Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։
Ինչպես հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից, Սերժ Սարգսյանի հետ Ամարասում են եղել Արցախի երկրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս»-ի և Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
- Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները