Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5579 նոր դեպք
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5,579 նոր դեպք, 1,867 մարդ ապաքինվել է, 50 վարակված մահացել է։ Այս մասին հայտնում է «apsny.ge»-ն, վկայակոչելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Անցած 24 ժամվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի 52,580 թեստավորում։
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 10.61%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10.13%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 10.93%:
Օգոստոսի 14 -ի դրությամբ ՝ ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է 767 882 պատվաստում, 229 236 մարդ ՝ ամբողջությամբ պատվաստված: Անցած 1 օրվա ընթացքում պատվաստվել է 26 524 մարդ: Երեկ՝ օգոստոսի 13 -ին Վրաստանում հայտնաբերվել է վարակի 5359 նոր դեպք, ապաքինվել է 2726 մարդ, մահացել ՝ 42 -ը:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 477,264 դեպք, որից 417,013 վարակված ապաքինվել է, 6,371 մարդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան