Ավստրալացի գիտնականները մի ամբողջ ամիս ամեն օր խուտուտ են տվել առնետներին
Կանբերայում գիտնականները մեկ ամսվա ընթացքում լաբորատոր ուսումնասիրությունների ընթացքում առնետներին ամեն օր խուտուտ են տվել, որպեսզի ստուգեն, թե ինչպես է դա անդրադառնում նրանց էմոցիոնալ վիճակի վրա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Ավստրալիայի առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային խորհրդի մասնագետները հայտնաբերել են, որ խուտուտի դեպքում առնետներն ընդհանուր առմամբ ավելի լավ են արձագանքել մարդու հետ շփմանը և ավելի քիչ են վախեցել:
Ուրախ կենդանիները, ըստ հետազոտողների, ավելի լավ են կատարել փորձերի ընթացքում հանձնարարված առաջադրանքները: Միաժամանակ, ոչ բոլոր առնետներին է դուր գալիս այս ամենը։
Գիտնականներն ասել են, կրծողներին պետք է կարողանան ճիշտ խուտուտ տալ, հակառակ դեպքում այս գործընթացը կարող է նրանց անհանգստություն պատճառել:
Փորձագետները պարզաբանել են, որ նման փորձերի նպատակն է նվազեցնել բացասական ազդեցությունը և ամրապնդել մարդկանց հետ դրական փոխհարաբերությունները: