15 հազար եվրո թոշակ Անգելա Մերկելին
Պաշտոնը լքելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամսական ստանալու է մոտ 15.000 եվրո թոշակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի հարկատուների ֆեդերացիային:
Ըստ ֆեդերացիայի, այդ գումարը պայմանավորված է նրանով, որ Մերկելը երկար ժամանակ եղել է Բունդեսթագի պատգամավոր, նաև զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը:
Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում անցկացվելու են սեպտեմբերի 26-ին, որից հետո ձևավորվելու է նոր կառավարություն:
Մերկելը չի առաջադրել իր թեկնածությունը և ընտրություններից հետո հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին: