Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ
«Սույն թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի Է ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։
Թեմայի վերաբերյալ պաշտոնական հստակ պարզաբանում մինչ օրս չի տրվել, եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի պատասխանել մի քանի կարեւոր հարցերի։
Ի՞նչպես է եղել, որ զինված մեր ստորաբաժանումները մինչեւ ատամները զինված միայն բռունցքներով են մարտի մեջ մտել։
Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ, որ ինչ էլ լինի`սահմանի ամբողջ երկայնքով, մարտի մեջ մտնեն միայն բռունցքներով։
Այդ միջադեպերի պատճառով ցավոք ունեցել ենք վիրավորներ և զոհեր»,- իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում և հարցնում է փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ հրապարակելով պաշտոնական համապատասխան տեսանյութ.
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան