14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, 7 մահվան դեպք։ Նման տվյալներ է հրապարակել առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1132 է:
Համավարակից ի վեր Հայաստանում, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է 5 817 կորոնավիրուսով հիվանդ։
Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.08.2021. Կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահվան՝ 9 դեպք
- 11.08.2021. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 10.08.2021. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
- 09.08.2021. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան