Ֆրանսիայում համակարգի անսարքությունը խաթարել է սանիտարական անձնագրերի տրամադրումը
Ֆրանսիայում կորոնավիրուսի սանիտարական անձնագրերի QR կոդերի տրամադրման ծրագրում երեկ խափանում է տեղի ունեցել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Խնդիրը խանգարել է դեղատներին հավաստել իրենց հաճախորդների հակագենի թեստերը: Ֆրանսիայի դեղագործական արհմիությունների ֆեդերացիայի փոխնախագահ Ֆիլիպ Դանրին BFMTV-ի ասել է, որ կեսգիշերին խնդիրը լուծվել է, բայց ուրբաթ առավոտյան համակարգը կրկին անխափան չի չաշխատել:
Ըստ մամուլի հրապարակումների, 12 հազար դեղագործ չի կարողացել QR կոդով անցաթուղթ վավերացնել: Նրանցից ոմանք սկսել են վկայագրեր տալ թղթի վրա, որոնք պաշտոնական չեն:
Ձախողման պատճառը, հրապարակումների հեղինակների կարծիքով, սերվերների գերբեռնվածությունն է եղել, հատկապես շաբաթվա վերջին, երբ շատ ֆրանսիացիներ արձակուրդ են գնում, և օգոստոսի 9-ից գնացքներ և ինքնաթիռներ մուտք գործելու համար նրանք պետք է ցույց տան կառավարության կողմից տրված սանիտարական անցաթղթերը։ Հիշեցնենք, որ դրանցում նշված է կամ COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստման, կամ կորոնավիրուսով նախկինում հիվանդացած լինելու, կամ նոր արված թեստավորման բացասական պատասխանի մասին:
Առանց սանիտարական անցաթղթերի անհնար է այցելել ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, համերգներ և մշակութային ժամանցի այլ վայրեր:
Իր հերթին, Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը (SNCF) հայտարարել է, որ նման հանգամանքենրում դեռ հանդուրժողականություն կցուցաբերի ուղևորների նկատմամբ, որոնք ներկայացնում են ձեռքով լրացված թղթե վկայականներ:
Սրան զուգահեռ ամբողջ Ֆրանսիայում կազմակերպվում են բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ սանիտարական անցաթղթերի պարտադիր լինելու իշխանությունների որոշման: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, հանգստյան օրերին ամբողջ երկրում սպասվում է մինչև 200 ցույց, որոնք կունենան մոտ 250 հազար մասնակից:
Ըստ Le Figaro-ի՝ սանիտարական անցաթղթերի դեմ բողոքի շարժումը մեծանում է:
Նախորդ օրը պարբերականը հրապարակել էր թվեր, ըստ որոնց՝ հուլիսի 17-ին իշխանությունները հաշվել էին 114 հազար ցուցարար, հուլիսի 24-ին` 161 հազար, հուլիսի 31-ի` 204 հազար և օգոստոսի 7-ին` 237 հազար: Պարբերականը նշում է, որ ցուցարարների այս մոբիլիզացիայի հաջողությունը մեծապես պայմանավորված է ցույցերի խաղաղ բնույթով, ինչը գրավում է շարժման համակիրներին:
Հարակից հրապարակումներ`
- «Մակրոն, մեզ պետք չեն քո անցագրերը»
- Ֆրանսիայում համավարակի չորրորդ ալիքն ընդգրկել է երկրի բոլոր տարածաշրջանները
- Ֆրանսիան կարող է վերականգնել պարետային ժամը կորոնավիրուսի պատճառով
- Ֆրանսիայում սանիտարական անցաթուղթը կդառնա պարտադիր ռեստորաններում և տրանսպորտում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները