Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը
«Հայ ժողովուրդը համակերպվել է այդ իրավիճակի հետ»,-CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրման մեկնարկի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին։
Ալիևի խոսքով, պարտության հետ հաշտվել է նաև Հայաստանի ղեկավարությունը։
«Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին դա։ Չտեսնված բան է պատմության մեջ, երբ պարտություն տարած ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը։ Այդ պարագայում Հայաստանին զինելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք առայժմ դա չենք տսենում, չենք նկատում, դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիևը։
Անդրադառանալով ռուսական կողմի հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրանք իրենց անհանգստացնում են։
«Մեր ակնկալիքները Ռուսաստանից այն է, որ կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, քանի որ դրա ներքո ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, և դրանց մեծ մասն արդեն կատարված է։ Ռուսաստանը որպես Ադրբեջանի հարևան ու Հայաստանի դաշնակից , այդ տարածաշրջանում հատուկ դեր ունի։ Հույս ունենք, որ Ռուսաստանը հետագայում էլ կձեռնարկի բոլոր ջանքերը այս տարածաշրջանի անվտանգության համար և քայլեր կանի երկարատև խաղաղության համար։ Միաժամանակ մեր ակնակալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այս հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան