Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարնների ցուցահանդես է բացվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Արա Գյուլերի մեկնաբանություններով 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։
Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողը հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։
Գյուլերը իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։
Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել էՍտամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
- Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
- Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում
- Թեհրանում կայացել է Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան
- Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ
- Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»
- Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան