Մի բան է միայն ընտանիքով ներկայանալ դատաստանին, այլ բան է՝ մեծ խմբով. Բանաստեղծը՝ Նիկոլ Փաշինյանին
«Թրքաքայլականները չեն թաքցնում իրենց ծրագիրը և իրենց նշանաբանը պարզ հայտնել են, այն է՝ իրենց ուժն իրենց թուլության մեջ է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը և բացատրեց, որ իշխանություններն, անօգնական թողնելով սահմանները, լքելով սահմանին կանգնած զինվորներին՝ մտածում են, որ երկրի թուլությունն արդեն ապահովել են և այն իրենց ուժն է:
Ըստ բանաստեղծի, իշխանությունները Հայաստանն էլ կտան և թուլությունը կապահովեն, որն էլ կհամարեն ուժ, մոլորակից դուրս կգան, կապահովեն Հայաստանի չլինելը և այն իրենց համար ուժ կհամարեն:
«Մարդիկ մտամոլոր գնում ու ասում են՝ այո, հետևում թալանչիներն են, դիմացից իմաստուն մեկը, ով ճիշտ է՝ կերել է մեր զավակներին, բայց խաղաղություն է խոստանում, որը, ճիշտ է՝ մեր հայրենիքը կրճատել է, բայց մնացածն ամուր պահելու է»,- հայտարարեց բանաստեղծը և ցավով նշեց, որ ճիշտ հակառակն է լինելու:
Խաչիկ Մանուկյանը գտնում է, որ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու նպատակն այն է, որ կարողանան իրենց թուլությունը կյանքի կոչել:
Բանաստեղծի համոզմամբ, իշխանություններն ազգային արժեքներ չեն կրում և երբևե նրանցից չի լսել Նժդեհի անունը, որպես հայրենատեր հսկայի, կամ Անդրանիկ զորավարի, Գևորգ Չաուշի, Նիկոլ Դումանի անունները:
«Այն ժամանակ երիտթուրքերը կարողացան մեր մտավորականներին փակեն, որպեսզի իրենց արյունոտ գործերը կյանքի կոչեն, հիմա էլ նույնը տեսնում ենք թրքաքայլականների կողմից»,-նշեց Մանուկյանը:
Բանախոսը զարմանում է, թե ինչո՞ւ են իշխող ուժի ներկայացուցիչները փորձում արդարանալ որոշակի ժամանակով Թուրքիայում գտնվելու համար և պնդեց, որ նրանք արդարանալու ոչինչ չունեն, քանի որ արդեն կատարել են ծրագրի մի մասը, որը փաստով է տեսանելի, երբ Եռաբլուրը լցրել են քաջերով և սին խոստումներ են տալիս:
Նա հավաստիացրեց, որ կատարվածի պատասխանը տալու են. «Այդ արյունոտ պատասխանը տալու եք և չգիտեմ ձեր շուրթերը կհասցնեն արտաբերել այդ պատասխանը տալու պահին, բայց ես ասել եմ՝ պատասխանը տալու եք ռազմական օրենքի ողջ խստությամբ»:
Հիշելով, որ Նիկոլ Փաշինյանը կիսախմած վիճակում ուղիղ եթերում հարցնում էր, թե կասկածո՞ւմ են, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը՝ բանաստեղծը շեշտեց. «Չէ չենք կասկածում, իկապես դու գերագույն գլխավորն ես և որպես գերագույն գլխավոր էլ կտաս պատասխանը, այդ պատասխանը լինելու է և ինչքան ուշ այնքան ստվար խմբով: Գիտեմ, որ այն փարատանք կարող է հանդիսանալ, որվհետև մի բան է միայն ընտանիքով ներկայանալ դատաստանին, այլ բան է՝ մեծ խմբով»:
Մանուկյանը նաև անդրադարձավ Ալիևի զարմանքին, թե ինչպես պարտված իշխանությունը վերընտրվեց և շեշտեց, որ այդ մասին միայն Ալիևը չէ, այլ ողջ աշխարհն է ասում և մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ նրանք մի կողմում են գտնվում, մենք՝ մյուս:
«Դուք գնում եք ձեր ազգերին հաղթականության տանելու ճանապարհով, մենք որոշում ենք ավարտել և այսպիսի թրքաքայլականների մի խումբ եկել է և ավարտի այդ գործընթացն է կազմակերպում»,- հայտարարեց գրող Խաչիկ Մանուկյանը: