16.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 256 դեպք, մահացել է 7 քաղաքացի
Երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, 7 մահվան դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:
Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.08.2021. Արցախում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը մոտենում է հազարին
- 14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել