Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափ ստացել է 75.663 մարդ
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Նման տվյալներ է հրապարակել առողջապահության նախարարությունը՝ չհստակեցնելով, թե պատվաստվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ թվով իրանցիներ են պատվաստվում կորոնավիրուսի դեմ։
Նախարարությունից հայտնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
Հարակից հրապարակումներ`
- 14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 13.08.2021. Կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահվան՝ 9 դեպք
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները