«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը Մանե Թանդիլյանն է
Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Այնուհետև՝ բացման խոսքով հանդես եկան «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։
«Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կառուցելու համար»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում մասնավորապես նշել է.
«Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»։
Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորեց «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Համաժողովի ընթացքում ընդունվել է Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել Կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընրություն։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվել է Մանե Թանդիլյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին