Նաիրա Զոհրաբյան. Պարոն նախարար՝ դե՛ կրակեք
ԱԺ նախկին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են իրականացրել՝ այս անգամ հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Ազերի դիպուկահարի արձակած կրակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:
Հիմա մի մեջբերում անեմ ՀՀ պաշտպանության նախարարի վերջին հերոսական հրովարտակից՝ «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են»։
Պարոն նախարար, ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում հայ զինվոր, ավագ ենթասպա է սպանվել։
Ու դատելով Ալիեւի վերջին ցինիկ հայտարարություններից՝ սահմանային էսկալացիաներն այլեւս լինելու են պերմանենտ։
Հիմա ձեր, որպես նախարարի, հրամանը կատարվե՞լ է՝ կրակ բացվե՞լ է թշնամու ուղղությամբ։
Թե՞ դեռ չենք խախտում թուրքի հետ կառուցողական դիալոգի այս իշխանության ուխտը։
Բայց ես «Չապաեւ» ֆիլմից սովորել եմ, որ սպայի խոսքը չի կարող օճառի պղպջակ լինել։
Սպասում ենք պատասխան հարվածի։
Ցավակցում եմ ավագ ենթասպա Վահանի ընտանիքին»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրկին կրակ է բացել. ՊՆ
- ՊՆ-ն հաղորդում է երեկ մի քանի ժամ Ադրբեջանի կողմից Երասխի դիրքերի ուղղությամբ կրակելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան