Ամենաեկամտաբեր դերասան է ճանաչվել Սիլվեստր Ստալոնեն
Ըստ «Deadline» պարբերականի՝ ամենաեկամտաբեր դերասան է ճանաչվել Սիլվեստր Ստալոնեն։
60 տարվա ընթացքում նրան հաջողվել է խաղալ վարձույթում գտնվող ամենահաջողակ ժապավեններում։ Առաջատարի իր դիրքերը Սիլվեստրն ապահովել է «Ինքնասպանների ջոկատ․ զորահավաք» ֆիլմի շնորհիվ, որում շնաձկների թագավորի դերում է՝ ժապավենի գլխավոր կերպարներից մեկը։
Միայն առաջին հանգստյան օրերի ընթացքում հակահերոսների մասին պատմությունն ավելի քան 70 միլիոն դոլար է հավաքել։
Չի կարելի չընդունել, որ դերասանը կարողանում է կռահել նախագծերի հաջողությունը։
1970-1980-ականներին հանդիսատեսի կողմից ճանաչման արժանացան «Ռոքի» և «Ռեմբո» ֆիլմաշարերը, իսկ 1990-ականները Ստալոնեի համար նշանավորվեցին այնպիսի ժապավեններով, ինչպիսիք են «Լեռնագնացը» եւ «Կործանողը»։
Արդեն նոր հազարամյակում դերասանի մասնակցությամբ հանրանաճաչ են դարձել «Անզուսպները», «Փախուստի ծրագիր» նախագծերը։ Եվ սա Սիլվեստր Ստալոնեի վառ դերերի ամբողջական ցանկը չէ։