Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող հինգ ուղևորներից երկուսը մահացել են, իսկ վարորդը և մյուս երեք ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հինգ ուղևորները ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարորդի հագին պատահարի ժամանակ եղած հագուստները, վերջինիցս վերցվել է արյան նմուշ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները