Թալիբները կանգ չեն առնի և կշարունակեն տեղաշարժվել Կենտրոնական Ասիայով. Միխայիլ Սաակաշվիլի
Թալիբների դեմ պայքարում Աֆղանստանի կառավարական բանակի պարտությունը պայմանավորված է նրանց պայքարելու կամքի բացակայությամբ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր Telegram-ալիքում:
Նա բացատրել է, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է Աֆղանստանի ազգային բանակը, սակայն նրանք չունեն «դիմադրության ոգի»: Նրանք իրենց ուժերը պահպանել են միայն ամերիկյան օգնության հաշվին:
Ըստ քաղաքական գործչի, թալիբներն, իրենց հերթին, կանգ չեն առնի և կշարունակեն տեղաշարժվել Կենտրոնական Ասիայով:
«Աֆղանստանը դաս է բոլոր ժողովուրդների համար, բոլորիս համար: Ամերիկացիները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե դուք պայքարելու կամք դրսևորեք»,- ասել է Սաակաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները գաղտնի բանակցություններ էին վարել աֆղան զինվորականների հետ
- Թալիբները գրավել են Կունար նահանգի մայրաքաղաքը
- Աֆղանստանի փոխնախագահն ասել է՝ չի ընդունի թալիբների կողմից պարտադրված պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան