Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 70-ի
Թուրքիայի տարածքի Սև ծովի ափամերձ հատվածում՝ Կաստամոնու, Սինոպ և Բարտին նահանգներում տեղատարափ անձրևների, ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է «Hürriyet Daily News»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմնին (AFAD):
Կիրակի օրը հաղորդվել էր 64 մահվան դեպքերի մասին: Զեկուցվել է նաև, որ տարերային աղետի հետևանքով տուժել է 284 մարդ, 76-ը համարվում են անհետ կորած: Թուրքիայի նախագահը տարերայաին աղետի գոտի էր հայտարարել հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարթին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղներից և սելավներից:
Ըստ թերթի՝ աղետի հետևանքով Կաստամոնուում զոհվել էր 60 քաղաքացի, 9-ը՝ Սինոպ նահանգում և մեկը Բարթին նահանգում: Ինչպես հայտնում է AFAD-ը, այս պահին 47 մարդ անհետ կորած է համարվում:
Ըստ գերատեսչության, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավելով ավելի քան 8 հազար մարդ, հազարից ավել մեքենա և 21 ուղղաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքից տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների հեղեղվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է: Կաստամոնու նահանգի Բոզկուրտ քաղաքում սելավի պատճառով մի քանի բազմահարկ շենքեր են փլուզվել, փրկարարներն աշխատում են փլատակների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացել է 40 մարդ
- Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
- Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել են 4 -ը
- Ջրհեղեղներ Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է