Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, «Թվիթեր»-ում գրել է.
«Անդրադառնալով Արցախի Հանրապետության վերաբերյալ՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ ցանկանում եմ նշել, որ՝
- Սուտը, անընդհատ կրկնելով, ճշմարտություն չի դառնում: Արցախն այժմ ունի 120,000 բնակիչ, այլ ոչ թե՝ 25,000:
- Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք:
- Մենք ակնկալում ենք հստակ արձագանք միջազգային հանրության կողմից Ալիևի այն խոստովանության վերաբերյալ, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը»:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Ալիևին
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը