Հունաստանում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի դեմ լիովին պատվաստված հիվանդի մահ
Կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված և առանց քրոնիկ հիվանդություն ունեցողի հիվանդի առաջին մահն է գրանցվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Պապանիկոլաուի հիվանդանոցի երկրորդ վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը:
«Իմ բաժանմունքում մենք ունեցանք լիովին պատվաստված հիվանդի առաջին մահը: Նա չի ունեցել քրոնիկ հիվանդություն: Սա բացառություններից մեկն է, 13000-ից առաջին մահը»,- ասել է նա OPEN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կապրավելոսն ասել է, որ պատվաստանյութի պաշտպանությունը կարևոր է, և որ լիովին պատվաստված անձի նման մահը բացառություն է:
«Չպատվաստվածներին մեծ վտանգ է սպառնում»,- ասել է նա և հավելել, որ պատվաստված մարդիկ նույնպես պետք է զգույշ լինեն:
Բժշկի խոսքով, չպետք է աստվածացնել պատվաստվածներին, նրանք նույնպես պետք է զգույշ լինեն:
Կապրավելոսը դելտայի մուտացիայի արդյունքում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը անվանեց կրիտիկական, քանի որ այն փոխել է բոլոր տվյալները:
«Մենք խոսում ենք նոր համաճարակի մասին»,- ասել է նա:
Ըստ բժշկի, աճում է անհանգստությունը, որ արձակուրդից զբոսաշրջիկների վերադառնալուց հետո համաճարակաբանական իրավիճակը կվատթարանա:
Հունաստանում ամեն օր հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 3 հազար մարդ: Օգոստոսի 15-ի դրությամբ մահացել է 13,233 մարդ:
Կորոնավիրուսի դեմ գրեթե 11 միլիոն պատվաստում է կատարվել: 5.8 միլիոն մարդ ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 5.5 միլիոնը լիովին պատվաստված են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան