Առնվազն հինգ մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում
Առնվազն հինգ մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում, երբ ամբոխը ներխուժել է թռիչքուղի: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Լրատվական գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ հինգ դի են բեռնել մեքենայի մեջ: Միևնույն ժամանակ, մեկ այլ վկա ասել է, որ անհասկանալի է՝ զոհերը եղել են ամերիկացի զինվորականների կրակոցների՞ց, թե՞ մահացել են հրմշտոցի հետևանքով: Այս պահին կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չկան:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Քաբուլի օդանավակայանում քաղաքացիների տարհանման ժամանակ, երբ մեծ բազմությունը ներխուժել էր թռիչքուղի, կարգը ապահովող ամերիկացի զինվորականները նախազգուշական կրակ էին բացել:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային չվերթները
- Կա արդյոք շահ Հայաստանին Աֆղանստանի զարգացումներում
- Թալիբները գրավել են Կունար նահանգի մայրաքաղաքը
- «Թալիբան» խմբավորման զինյալները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորության վրա
- Աֆղանստանի փոխնախագահն ասել է՝ չի ընդունի թալիբների կողմից պարտադրված պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին