Էստոնիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետով
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը երկուշաբթի օրը հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Սրանով ես ամուր հիմք դրեցի քննարկման համար, որպեսզի բոլորը իմանան, որ եթե այլ ջանքերն ու որոնումները արդյունք չտան, ապա ես իմ ժողովրդին չեմ ասի ոչ»,- հայտարարել է նա։
Էստոնիայի իշխող կոալիցիայի կուսակցությունները դեռ չեն որոշել, թե նախագահական ընտրություններին որ թեկնածուին են պաշտպանելու:
Օգոստոսի 2-ին կայացած խորհրդակցությունների ընթացքում նրանք հաստատել են Էստոնիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Տարմո Սումերեի թեկնածությունը: Սակայն հետագա խորհրդակցությունների ընթացքում խորհրդարանական կուսակցությունների նախագահները որոշել են չաջակցել նրան:
Հաջորդ նախագահական ընտրությունները Էստոնիայում պետք է անցկացվեն օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան