Արմեն Աշոտյան. Խառը ժամանակներում մեզ ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում.
«Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել՝ հետևյալ պատճառներով։
1. Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը։
2. Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
3. Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ և թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն և առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխում բերելով։
4. Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որևէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաև վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։
5. Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաև Հարավային Կովկասում։
Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի փոխնախագահն ասել է՝ չի ընդունի թալիբների կողմից պարտադրված պայմանները
- Աֆղանստանի ՊՆ-ն հայտնում է, որ 24 ժամվա ընթացքում 202 թալիբ է ոչնչացվել
- Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին
- Շոյգուն ՀԱՊԿ-ին կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից զինյալների ներխուժմանը
- Թալիբանները ԱՄՆ-ին նախազգուշացրել են Աֆղանստանի առիթով