Աֆղանստանի նոր իշխանությունների հարցում ՌԴ-ն չի շտապի
Ռուսաստանը չի շտապի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտած «Թալիբան» շարժման ճանաչման հարցում։ Այդ մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովի հայտարարությունը։
Նա ասել է, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ պատասխանատվությամբ կղեկավարեն երկիրը թալիբները։
«Այդ հարցում ոչ ոք շտապել չի պատրաստվում։ Ճանաչումը կամ չճանաչումը կախված կլինի նոր իշխանությունների վարքից։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ պատասխանատվությամբ են նրանք կառավարելու երկիրը առաջիկայում։ Եվ ըստ այդմ` ՌԴ ղեկավարությունն անհրաժեշտ եզրակացություններ կանի»,- ասել է նա։
Օգոստոսի 15-ին ՌԴ-ում արգելված «Թալիբան» շարժման կազմավորումները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ բոլոր ուղղություններով։ Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են երկրի ամբողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը։ Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական պալատի վրա։
ՆԳ նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սատտար Մարզակվալը հայտարարել է, որ «իշխանափոխությունը խաղաղ է տեղի ունեցել»։ Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցների մեծ մասը հեռացել է երկրից։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները գաղտնի բանակցություններ էին վարել աֆղան զինվորականների հետ
- Թալիբները գրավել են Կունար նահանգի մայրաքաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան