Սա հակաբնական վիճակ է․ Գեղամ Նազարյան
«Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տիգրան Ավինյանը մեկնում է Կիպրոս հանգստանալու։ Ընթերցողները զարմանում եվ զայրանում են։ Իսկ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը Կիպրոս չմեկնի, եթե վարչախմբի պարագլուխը հարսանիքից հարսանիք է գնում։
Նա դա կարողանում է։ Պատկերացնո՞ւմ եք, կարողանում է Շուշիի ու Հադրութի կորստից, հազարավոր տղերքի նահատակվելուց, տասնյակ հազարավորների անտուն մնալուց հետո։ Նա դա կարողանում է։ Եվ ինչու այս պարագայում հանգստի չմեկնի Ավինյանը, հարսանեկան ճանապարհորդության չգնա մեկ այլ նախկին իմքայլական և ներկա քպական։
Եթե վարչախմբի պարագլուխն իրեն թույլ է տալիս հարսանիք գնալ եւ ծրագրում է էլի գնալ, երբ Սև լճից փորձում են առաջ գալ, Երասխում անդադար իրավիճակ են սրում, կրակում, ապա մյուսները եվս կգնան և հարսանեկան ճանապարհորդության, եւ հարսանիք և անգամ փարթի։
Եվ պատահական չէ, որ վարչախմբի պարագլուխն ու իր թիմը ցնցակաթվածի են ենթարկվում, երբ լսում են Արցախ, Շուշի, Դադիվանք, Ավետարանոց տեղանունները, երբ լսում են նահատակ, հերոս, վրեժ, և մի շարք այլ բառեր։
Պատահական չէ նաև այդքան մեծ թվով զինված մարդկանց ներկայությունը ԱԺ ում և նրա շուրջ։ Պատահական ոչինչ չի լինում։ Եվ այս վիճակն էլ երկար չի կարող տևել։ Սա հակաբնական վիճակ է»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ
- Գեղամ Նազարյան. «Իրականությունն այն է, որ նիկոլը իր վախերի պատանդն է դարձրել ամբողջ երկիրը»
- Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին
- Ձեր տված տվյալներով 44-օրյա պատերազմում զոհվածները 3499 էին, հուղարկավորվածները՝ 3588. Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- «Չեմ էլ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանք է Գեղամ Նազարյանի համար գտնվել ԱԺ-ում»
- Այս պրիմիտիվ խաղերով Սյունիքի բարձունքներն ինչպե՞ս եք պաշտպանելու, Արցախի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ականներին
- Բոլորս պետք է լրջանանք․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը
- Գեղամ Նազարյան. Առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան