Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երկրորդ տեղն են գրավել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում տեղի է ունեցել Lake Placid Ice Dance International մրցաշարը: Հայտավորված 18 զույգերի շարքում է եղել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ երկյակը, գրում է ՀԱՕԿ։
Որակավորման փուլում գերազանցելով բոլոր մրցակիցներին, մեր գեղասահորդները առաջին տեղով մտան եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր հաշվարկում առաջ թողեցին միայն ամերիկացիներին ու արժանիորեն կանգնեցին պատվանդանի երկրորդ աստիճանին:
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և նշած զույգը:
Չինաստանում 2022թ. փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար գեղասահորդները Գերմանիայի ստուգատեսում պետք է տեղ զբաղեցնեն լավագույն հնգյակում: