ՀԱՊԿ-ից հայտնել են՝ միջոցներ կձեռնարկեն տաջիկաաֆղանական սահմանին իրավիճակը սրվելու դեպքում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և Տաջիկստանում իրավիճակի սրման, անվտանգության սպառնալիքի դեպքում կձեռնարկի անհրաժեշտ բոլոր հավաքական միջոցները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Միևնույն ժամանակ, կազմակերպության գործունեության մեջ առաջնահերթությունը դեռևս տրվում է քաղաքական և դիվանագիտական միջոցներին: Իրավիճակի սրման և Տաջիկստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի դեպքում կանոնադրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները կիրականացվի դաշնակցին օգնելու համար»,- ասել է նա:
Երկուշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի և երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդայի հետ: «Ներկայումս Տաջիկստանի անվտանգության ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, և ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման կարիք չկա», - ընդգծել է Զասը:
Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Աֆղանստանի հիմնական տարածքի անցումը «Թալիբան» շարժման վերահսկողությանը էապես ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա և խոր անհանգստություն է առաջացնում:
«Թալիբան շարժման արագ հարձակումը, Աֆղանստանի տարածքի հիմնական մասի, այդ թվում` պետական սահմանների և մայրաքաղաք Քաբուլի վերահսկողությունը, ինչպես նաև երկրում իշխանափոխության փաստը զգալիորեն ազդել են ՀԱՊԿ անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավիճակի վրա և խոր մտահոգություն առաջացնել»,- ասել է նա:
Զասը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը օգնություն կտրամադրի Աֆղանստանի սահմանակից Տաջիկստանին: Բացի այդ, արդեն իսկ սկսվել են ՀԱՊԿ Հավաքական ուժերի վարժանքների անմիջական նախապատրաստական աշխատանքները, որոնք մոտակա ամիսներին կանցկացվեն տաջիկաաֆղանական սահմանի մոտ:
«Կասկած չկա, որ Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի քննարկման հիմնական հարցերից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի կեսերին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն հինգ մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում
- Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային չվերթները
- «Թալիբան» խմբավորման զինյալները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորության վրա
- «Թալիբան» շարժումը հերքում է խաղաղ բնակիչների սպանության մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա