Չինաստանի կենտրոնական բանկը 600 միլիարդ յուան է ներարկում երկրի բանկային համակարգ
Չինաստանի Ժողովրդական բանկը (ՉԺԲ) հայտարարել է, որ իր միջնաժամկետ վարկավորման (MLF) ծրագրի միջոցով բանկային համակարգ է ներարկել 600 միլիարդ յուան (92,6 միլիարդ դոլար): Մեկ տարի ժամկետով MLF-ի ներքո տրված վարկերի տոկոսադրույքը մնում է տարեկան 2.95% մակարդակի վրա: Լուրը հարղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Չինաստանի կենտրոնական բանկը դրանից բացի բանկերին տրամադրել է 10 միլիարդ յուան՝ 7-օրյա հետադարձ ՌԵՊՈ-ների շրջանակներում: Ըստ կարգավորողի, նման գործարքների տոկոսադրույքը կազմել է տարեկան 2.2%: Այս քայլի նպատակն է ապահովել բավարար իրացվելիություն բանկային համակարգում:
Վերջին անգամ ՉԺԲ-ն փոխել էր MLF տոկոսադրույքը 2020 թվականի ապրիլին, որից հետո այն տարեկան 3,15% -ից կրճատվել է մինչև 2,95%: Սա 2014 թվականի սեպտեմբերին ծրագրի մեկնարկից ի վեր ամենացածր մակարդակն է:
MLF-ը չինական կենտրոնական բանկի կողմից օգտագործվող վարկավորման կարևոր գործիք է առևտրային բանկերին իրացվելիություն ապահովելու համար և ուղղակիորեն ազդում է վարկերի հիմնական տոկոսադրույքի (LPR) վրա, որը հենանիշ դարձավ 2019-ի ամռանը: MLF-ի համաձայն, բանկերը ապահովված արժեթղթերով կարող են միջոցներ ստանալ ՉԺԲ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին