ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը․ Ռուբեն Մելիքյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կարևոր որոշում կայացրեց՝ մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ։
«Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։
Եվ ահա ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը։
ԲԴԽ-ի առջև դատավորի շահերը ներկայացնում էր «Իրավական ուղի»-ն՝ ի դեմս իմ գործընկեր Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև փաստաբան Գեորգի Մելիքյանը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
- Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցել․ԲԴԽ