Առանց ջրի մնացած ստեփանակերտցիներին օգնության է հասնում Կարմիր Խաչը
«Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը»։ Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանն ու մանրամասնում, որ վերջինիս աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում:
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները«մ-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ակցիա է, թե՞ գետերի սակավաջրություն Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը
- Ստեփանակերտում բնակիչներին խմելու ջուր հասցնում են հրշեջ մեքենաներով
- Սակավաջուր դարձած գետերի պատճառով Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին