Տիգրան Աբրահամյան. Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտոնական լրահոսը հուշում է, որ այսօր, սահմանագծի առնվազն 3 ծանր ուղղություններում բավականին լարված է եղել։
Արդյունքում՝ Սև լճի ուղղությամբ (Սյունիք), ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ Երասխի (Արարատ) և Կութի (Գեղարքունիքի) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 2 հայ զինծառայողի կորուստ։
ՀՀ ՊՆ փոխանցմամբ, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը, ինչը Բաքուն պաշտոնապես չի հաստատում։
Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են։
Դիվանագիտական հարթությունում կողմերի՝ «տարբեր լեզուներով» խոսելը, ցավոք, սահմանային նոր զարգացումներ է ենթադրում»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ
- Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան