Մի քանի մարդ ընկել են Քաբուլից մեկնող ինքնաթիռից
Երկու մարդ է ընկել Քաբուլից թռչող ինքնաթիռից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ միջադեպի տեսագրությունը հրապարակել է «Asvaka» գործակալությունը:
Կադրերում երևում է, թե ինչպես են երկու մարդ ինքնաթիռից ընկնում տների վրա: Մեկ այլ տեսանյութ ցույց է տալիս, թե ինչպես են ընկածները փորձել թռիչքից առաջ իրենց կապել անիվների ֆեյրինգի հետ: Տեղական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ երեք մարդ է ընկել Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռից:
Օգոստոսի 15-ին «Թալիբանը» հայտարարեց Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Նրա ներկայացուցիչները գրավեցին Քաբուլի պետական հեռուստատեսությունը և իրենց կողմից քաղաքացիներին հանգստության կոչ արեցին: Նրանք բոլոր օտարերկրացիներին ասել են, որ մոտ օրերս կամ հեռանան Քաբուլից, կամ գրանցվեն:
Արմատականների ղեկավարությունը խոստացել է ապահովել օդանավակայանի աշխատանքը, որպեսզի օտարերկրացիները կարողանան լքել երկիրը: Նրանք նաև կառավարական զորքերին թույլատրել են վերադառնալ տուն:
Դրանից հետո Քաբուլի օդանավակայանը դարձել է հանրապետությունում հակամարտության զարգացման էպիկենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն հինգ մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում
- Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան