ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Ազգային Ժողովի նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Երասխում ու Գեղարքունիքում թշնամու գնդակից ընկած զինծառայողների հիշատակը։
«Դուք տեղյակ եք, որ երեկ մենք զոհեր ենք ունեցել սահմանին, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան