Գեղամ Մանուկյան. Դավաճանի խարանը այլևս դաջված է հողատուի ճակատին և այն չի մաքրվելու
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով դիմակավորված անձանց կողմից Գորիսի փոխքաղաքապետերին ձերբակալելուն, գրում է.
«Սահմաններին վիճակը լարված է մնում։ Երեկ ունեցանք զոհեր։ Սյունիքը շարունակում է մնալ թեժ կետ։
Ալիևը աչքներս է մտցնում հայրենազրկողին հարյուր հազարավոր տրված քվեների փաստը, առանց մեկ կրակոցի ադրբեջանցիներին տված Քարվաճառից հոխորտում Քոչարյանի, Սարգսյանի, Սեյրան Օհանյանի դեմ, քանի որ նրանցից էր վախենում ու ոչ թե հողատուից։ Ու այս ընթացքում շարունակվում է Սյունիքի գլխատումը։
Այս դիմակավորված կամակատարները բերման են ենթարկում Գորիսի փոխքաղաքապետերին։ Ավելի մեծ ստորությո՞ւն, երբ համայնքին, Սյունիքին նվիրված Իրինա Յոլյանին են ձերբակալում, կա՞։ Նրանք այս ամենը պատվով կտանեն։ Բայց դավաճանի խարանը այլևս դաջված է հողատուի ճակատին և այն չի մաքրվելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան