Գերմանիան դադարեցրեց Աֆղանստանին տրամադրվող տնտեսական օգնությունը
Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է Աֆղանստանին տրվող տնտեսական օգնությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը վկայակոչելով տնտեսական զարգացման նախարար Գերդ Մյուլերին:
«Թալիբան» ռազմա-իսլամիստական շարժման փաստացի իշխանության գալուց հետո Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է պետական օգնությունը երկրի զարգացման ոլորտում», - հայտնում է գործակալությունը:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Գերմանիան կդադարեցնի Աֆղանստանին տրվող ֆինանսական օգնությունը, եթե թալիբները գրավեն երկրում իշխանությունը: Նախարարի խոսքով՝ Գերմանիան տարեկան մոտ 34 մլն եվրո է հատկացնում Աֆղանստանին:
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները առաջ են շարժվում դեպի խոշոր քաղաքներ:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները
- Ճապոնիան ժամանակավորապես փակել Է Աֆղանստանում իր դեսպանատունը
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին
- Մի քանի մարդ ընկել են Քաբուլից մեկնող ինքնաթիռից