Կարեն Հովհաննիսյան. Թշնամին մարդասիական աղետ է բերում
Թուրքական հարցերով փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի սահմաններին ու սահմաններից ներս կատարված իրադարձություններին, որոնց հետևանքով երկու հայ զինծառայող է սպանվել, գրում է.
«Սա արդեն սադրանք չէ, սա արդեն հստակ, նպատակաուղղված գործողության մի մաս է, որն իրականացնում է Ադրբեջանը։ Ինչու՞ է կրակում գյուղի վրա, երբ այդ գյուղից իրեն վնաս չկա, ի՞նչ է ուզում։ Ուզում է առաջ գալ, գրավել նոր տարածքներ, ահա նպատակը։
Ադրբեջանը՝ ձգձգելով որոշ գործողություններ (հենց նույն սահմանագծում և սահամանազատում), որոնք կարող են կապկպել իր ձեռքերը, փորձում է առավելագույնս շահավետ դուրս գալ և նոր տարածքների նկատմամբ վերահսկողությամբ շանտաժի երնթարկել մեզ՝ ստանալով այն, ինչի մասին երազում են նոյեմբերի 9-ից՝ միջանցք հորջոջվողը։
Հայաստանի կտրուկ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այսօր արցախահայությունը ջրի խնդիր ունի, մարդասիրական աղետ է սա, այսօր ՀՀ գյուղերի բնակիչները թիրախավորվել են, կրկին մարդասիրական աղետ է սա։ Ու այս ամենը կատարվում է նրա պատճառով, որ թշնամին հատել է ՀՀ սահմանը և մոտեցել գյուղերին, որ թշնամին իր վերահսկողության տակ է վերցերլ հայկական բնակավայերերը Արցախում և խնդիր առաջացնում խմելու ջրի նոր ուղիների համար։
Հայաստանը միանշանակ պետք է դիմի միջազգային կառույցներին, եթե ինքը չի կարողանում լուծի իր խնդիրները։ Հատկապես այս դեպքում, երբ թշնամին մարդասիական աղետ է բերում, մենք անհապաղ պետք է դիմենք միջազգային պատկան կառույցներին, թեկուզ նրա համար, որ մեր հետագա գործողությունները պարզ լինեն իրենց համար»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել
- ՄԻՊ. Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին