«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար
Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր և միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն և ընդլայնմանը:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:
Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:
Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաև Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում:
Վարկավորման մանրամասները՝ այստեղ։
ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց
- Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
- Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձևաչափով
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձեւավորում
- Դարձիր Կոնվերս բանկի Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով
- Կոնվերս Բանկ. Հումորով Հյուրատուն Գյումրիում. Մի հաջողության պատմություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան