Քաղաքական 09:51 17/08/2021 Տարածաշրջան

Տարածաշրջանը, իսկ ավելի մանրամասն՝ Ադրբեջանը Հենակետից

Հենակետ վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
«CNN Turk»  թուրքական լրատվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել Հայաստանին սպառազինություն տրամադրելու մեկնարկի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների հետ կապված և ընդգծել, որ ակնկալում է, թե ՌԴ-ն չի զինի Հայաստանին, քանի որ դրա կարիքը չկա։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ: Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը տեսնում է, թե ինչպես է Հայաստանը զինվորներ տեղափոխում Արցախ՝ այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ: Ադրբեջանի նախագահը նշել է, թե Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

Ալիևի խոսքով՝ Բաքուն ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել Երևանի հետ և սահմանազատում իրականացնել, սակայն հայկական կողմից դեռևս ոչ մի արձագանք չկա: Ըստ նրա՝ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Օգոստոսի 9-ին Ադրբեջանում ուսումնական կենտրոնի հրապարակում իրականացված կրակային վարժանքների ժամանակ ադրբեջանական բանակի լեյտենանտ է զոհվել։  Ադրբեջանցի մեկ այլ զինծառայող էլ զոհվել է Քարվաճառի շրջանում։ Իսկ օգոստոսի 13-ին Քարվաճառում Ադրբեջանի ԶՈւ մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 2 զինծառայող է մահացել:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 9-ին այցելել է Ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) զորամասեր՝ ստուգելու «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում կազմակերպվող «Ծովի գավաթ» մրցույթին Ադրբեջանի հավաքականի մասնակցելու պատրաստվածությունը:

Ադրբեջանը պատրաստվում է մրցույթին ներկայացնել G-122 և G-124 պարեկային նավերը՝ 66 հոգանոց անձնակազմով: Միջազգային բանակային խաղերը (ARMI-2021) կանցկացվեն օգոստոսի 22 -ից սեպտեմբերի 4 -ը:

Թուրքիայի ՊՆ-ի՝ Twitter-ի էջում տարածած հայտարարության մեջ նշվում է, թե թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը օդային պաշտպանության միջոցառումների շրջանակում Ադրբեջանի 14 զինծառայողի համար ավիադիսպետչերների ուսուցում է անցկացնում։  Թուրքիայի ՊՆ-ն նաև հայտնել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատայիններն Անկարայում համատեղ «Կովկասյան արծիվ - 2021» վարժանքներն են անցկացնում:

Շաբաթվա ընթացքում Բաքվում անցկացվել է «Երեք եղբայր - 2021» համատեղ վարժանքների վերջնական պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի Իսպարտա քաղաքում տեղակայված Լեռնային Կոմանդոսի դպրոցի հրամանատարության և ուսումնական կենտրոնի  հուլիսի 20-ին մեկնարկած դասընթացներին: Օգոստոսի 13-ին ուսումնական կենտրոնում կայացել է՝ ադրբեջանական բանակի զինծառայողների դասընթացների ավարտման հանդիսավոր արարողությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Ադրբեջանական բանակում մեկնարկել են մարտական պատրաստություն ինտենսիվ պարապմունքներ՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ:
2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել են հրթիռային և հրետանային միավորումների մարտական կրակով վարժանքներ: Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումներում նույնպես հատուկ մարտավարական վարժանքներ են տեղի ունեցել:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ռուս խաղաղապահները պետք է դադարեցնեն Հայաստանի զինված ուժերի տեղավորումը իրենց տեղակայման վայրերում։ Թուրքական «Haber Global» հեռուստաալիքը նշել է, թե Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահներին հիշեցրել է նրանց իրական առաքելության մասին:

Ադրբեջանի պետական բյուջեի ծրագրերի իրականացման հաշվետվության մեջ նշվում է, որ այս տարվա հունվար-հունիսին պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին ուղղված բյուջետային ծախսերը 2020 թ-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել են 73,9%-ով կամ 1 մլրդ 76,3 մլն մանաթով և կազմել 2 մլրդ 533,4 մլն մանաթ:

Իսրայելական «Israel Hayom» պարբերականը գրել է, թե Ադրբեջանն Իսրայելի հետ բանակցություններ է վարում 2 մլրդ դոլարի զենք գնելու վերաբերյալ։ Պարբերականը նաև նշել է, որ Ադրբեջանի ՊՆ ինքնաթիռները վերջին օրերին հաճախ են վայրէջք կատարում Իսրայելի օդանավակայաններում, տեղափոխում տարբեր տեսակի զինատեսակներ։ Նախատեսվում է, որ զենքի վաճառքի նոր գործարքը կստորագրվի առաջիկա ամիսներին։

Ադրբեջանական լրատվամիջոցներում լայն արձագանք են գտնել Աֆղանստանում տեղի ունեցող վերջին իրադարձություները։ Ինչի առնչությամբ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակի խաղաղապահ ստորաբաժանումը՝ բաղկացած 120 հոգուց, Թուրքիայի ուժերի հետ միասին Աֆղանստանում շարունակում է կատարել իր պարտականությունները՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության, «Anadolu» գործակալության, Թուրքիայի ոստիկանության ակադեմիայի և Թուրքիայի կառավարության համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից կազմակերպած ռազմական լրագրության դասընթացներին մասնակցել է ադրբեջանցի 24 լրագրող։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածել, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։
Միևնույն ժամանակ, շաբաթվա ընթացքում Ադրբեջանը սկսել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմն Արցախի հետ սահմանին։ Ուշագրավ է, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է օգոստոսի 11-ին ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքի մասին։

Ըստ ռուսական ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հարվածային կվադրոկոպտեր։ ՌԴ-ն հետաքննություն է իրականացնում Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ուղղությամբ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումները սպառնալիք են կովկասյան տարածաշրջանի, ՀԱՊԿ-ի և Հայաստանի համար:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Շաբաթվա ընթացքում Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր տարածաշրջանային վարչության ստեղծման մասին:
Ադրբեջանում ակտիվորեն քննարկվել է փախստականներին գումարի դիմաց՝ որպես զբոսաշրջիկներ, Արցախի գրավյալ տարածքներ ուղևորություն կազմակերպելու նախաձեռնությունը։

Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը հայտարարել է, որ պատրաստվում են դեպի Ղարաբաղ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպել` առաջին հերթին փախստականների համար, որոնք ժամանակին այնտեղ ապրել են։ Նրա խոսքով՝ առաջին նման ուղևորությունը դեպի Ակնա (Աղդամ) է տեղի ունենալու օգոստոսի վերջին։

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, թե Քարվաճառում ավարտվում է մեղրահավաքը: Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյա Վուգար Հուսեյնովը հայտարարել է, որ արտադրողականությունը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել նաև այն իրողությունը, թե Կովսականի (Զանգելան)  շրջանի Ագալի գյուղում բնակելի շենքերի ակտիվ շինարարություն է ընթանում:
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի գրավումից հետո Բաքուն շարունակում է հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։ Այժմ էլ ապամոնտաժվել և հեռացվել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի քանդակների պուրակի ցուցանմուշները:

Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որոնցից առաջինում երևում են Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակում գտնվող քանդակները, իսկ երկրորդում արդեն պուրակն ամբողջովին դատարկված է, և քանդակները պուրակից բացակայում են:

«CNN Turk»  թուրքական լրատվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բավարար ֆինանսական ռեսուրսներ ունի Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը վերականգնելու համար:

Ըստ նրա՝ Ղարաբաղում ապրում է մինչև 25 հազար հայ, որոնց իրենք ընկալում են որպես Ադրբեջանի կորած քաղաքացիներ։ Ալիևի խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, ինչը նրանց համար շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի:

Օգոստոսի 11-ին Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ դեսպանին ներկայացվել են փաստեր Իրանին պատկանող բեռնատար մեքենաների՝ Ղարաբաղ մուտք գործելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ նրան բողոքի նոտա է փոխանցվել: Նշենք, որ հայկական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ օգոստոսի 10-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին  ադրբեջանցիները քարով հարվածել էին իրանցու ավտոմեքենային:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Իլհամ Ալիևն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրույցի ընթացքում նախագահները կարծիքներ են փոխանակել Բուլղարիա ադրբեջանական բնական գազի արտահանման և Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի կառուցման վերաբերյալ: Ալիևն ասել է, թե Ադրբեջանը սկսել է ոչ միայն բնական գազի, այլ նաև էլեկտրաէներգիայի արտահանումը Բուլղարիա:

Նշենք, որ Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարի միջոցով Ադրբեջանական գազի մատակարարումները Իտալիա, Հունաստան և Բուլղարիա սպառողներին սկսվել է դեռևս 2020 թ-ի դեկտեմբերի 31-ին։ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների տարեկան ծավալը նախատեսվում է 10 միլիարդ խորանարդ մետրի մակարդակով:

Ղազախստանի «Kazmunaigas» ազգային ընկերությանը հայտնել է, որ Ղազախստանում առաջին «Сәтті» լողացող հորատման սարքը ուղարկվել է Կասպից ծով: «Сәтті» սարքավորումը շահագործվելու է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` «Shallow Water Absheron Peninsula» (SWAP) նախագծում, որի օպերատորն է «British Petroleum Absheron Limited»-ը:

«CNN Turk»  թուրքական լրատվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը նշել է, թե ԵՄ-ն շատ դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքին»: Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նոր տրանսպորտային նախագիծ դառնալ Եվրասիայում, Ալիևն ասել է, որ դա նոր հնարավորություն կլինի տարածաշրջանի երկրների համար: Թուրքիան կկարողանա իր ապրանքները Կենտրոնական Ասիա տեղափոխել ավելի կարճ ճանապարհով:

Թուրքական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ պնդել են, որ ՀՀ ներկայիս կառավարությունը, երրորդ ուժերի աջակցությամբ, սաբոտաժի է ենթարկում «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Կարծիքներ են շրջանառվել, թե Մեղրիում ազատ առևտրի գոտի ստեղծելու Իրանի և Հայաստանի գաղափարն ուղղված է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի կանխմանը:
Ադրբեջանցի դիվանագետ Վահաբզադեի կողմից ռուսներին վիրավորելու մասին
Ադրբեջանցի դիվանագետ, նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն վիրավորել  է ռուս քաղաքական գործիչ Վլադիրմիր Ժիրինովկսուն ու ռուս ժողովրդին՝ նրանց անվանելով «խոզեր»։ «Սոլովյով լայվ» հաղորդման եթերում Ժիրոնսկին պահանջել է քրեական գործ հարուցել ադրբեջանցի դիվանագետի նկատմամբ։

ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն, անդրադառնալով Վահաբզադեի վիրավորանքներին, նշել է, որ նման արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրել, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ։

ՌԴ ԱԳՆ-ն Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան: Սակայն Վահաբզադեն հայտարարել է, որ չի զղջում Ժիրինովսկու ու ռուս ժողովրդի հասցեին իր արած արտահայտությունների համար։

Այլ թեմաներ
Ադբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե ՄԱԿ -ը պատրաստ է օգնել Ադրբեջանին Ողջի (Օխչուչայ) գետի մաքրման գործում: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կեյշամազա Ռուկիկիրեն ասել է, որ իրենք նախկինում տեղյակ չեն եղել առկա խնդրի մասին:

Նշենք, որ Ադրբեջանը տարբեր հարթակներում բողոքում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը աղտոտում է, խաթարում գետի և նրա շուրջ առկա էկոհամակարգը։
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հրդեհ է մոլեգնել Գաբալայի շրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ հրդեհը տարածվում է խիտ անտառածածկ տարածքում։ Հրդեհաշիջման գործընթացում  երկրորդ ուղղաթիռն է ներգրավվել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}