Եզդիները կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե թուրքերին դուր կգա, թե ոչ. Ռուստամ Բաքոյան
«Իմ ելույթում ուզում եմ ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության վրա, որը միջազգային հանրության անտարբերության և թողտվության պայմաններում շարոնակվում է»,- ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի եզդիների համայնքն ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, շեշտելով, որ կատարվողին համարժեք գնահատական տալը կբացառեր նման գործողությունները:
Բաքոյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքում հարվածել է եզդի հրամանատար Սայիդ Խդր Հասանի մեքենային, ինչի հետևանքով նա և նույն բանակում ծառայող իր զարմիկը զոհվել են, իսկ երեք խաղաղ բնակիչ՝ վիրավորվել:
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ 2014 թվականին թույլ տվեցին Սինջայում տեղի ունենան կոտորածները, Խդր Հասանն այն մարդն է եղել, որը կարողացել է զորք հավաքել և եզդիներին մասսամբ փրկել ցեղասպանությունից:
Տեղեկացնելով, որ թուրքական օդուժի ռմբակոծությունից արդեն երրորդ եզդի հրամանատարն է զոհվում՝ Բաքոյանն ասաց. «Եզդիները մեծ երազանք ունենեն և այն նպատակ է ու մենք գնալու ենք այդ նպատակի հետևից և թուրքական ներխուժումն այս տարածաշրջան ցույց է տալիս իրենց անհանգստությունն այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից»:
Նա հայտնեց, որ եզդիները չեն կանգնելու, այլ գնալու են իրենց մեծ նպատակի հետևից, և կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե այն թուրքերին դուր կգա, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին