Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը՝ հակառակորդի անկանոն կրակոցների պատճառով
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ցերեկը դադարեցվել է հանքավայրի աշխատանքը, իսկ աշխատակիցները տարհանվել են։
Նրա խոսքով՝ պատճառը սահմանին անկանոն կրակոցներն են եղել։ Ըստ նրա, ժամը15։00-ից դադարեցվել է աշխատանքը։
«Կրակոցները մի քիչ դադարել են։ Մի քիչ հանգիստ է՝ ցերեկվա անկանոն կրակոցների համեմատությամբ։ Բայց դեռևս տրամադրված չենք աշխատանքները վերսկսելու։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրորդ հերթափոխը նույնպես չի բարձրանալու աշխատանքի»,- նշեց Ռուզաննա Գրիգորյանը։